Նյու Յորքում կհայտնվի գրեթե 5 մետրանոց հսկայական աղավնի
Նյու Յորքում գրեթե 5 մետրանոց հսկայական աղավնի կհայտնվի High Line Park-ի գագաթին։ Այգու նշանավոր պատվանդանի վրա կներկայացվի «Դինոզավրը»՝ Բոգոտայում ծնված, փարիզաբնակ նկարիչ Իվան Արգոտեի աղավնու հիպերռեալիստական ալյումինե քանդակը:
«Դինոզավր» անունը վերաբերում է քանդակի մասշտաբներին եւ աղավնու նախնիներին, որոնք գերիշխում էին աշխարհում միլիոնավոր տարիներ առաջ, ճիշտ այնպես, ինչպես մենք՝ մարդիկ, այսօր»,-ասում է Արգոտը: «Վերնագիրը նաեւ վկայում է դինոզավրերի անհետացման մասին։ Նրանց պես, մենք մի օր կհեռանանք, բայց, հավանաբար, մարդկության մնացորդները կշարունակեն ապրել, ինչպես աղավնիները, ապագա աշխարհների մութ անկյուններում եւ ճեղքերում: Ես զգում եմ, որ այս քանդակը կարող է տարօրինակ գրավչություն, գայթակղություն եւ վախ առաջացնել Նյու Յորքի բնակիչների մոտ»:
Ինչպես շատ նյույորքցիներ, աղավնիները նույնպես բնիկ չեն տարածաշրջանում: Ենթադրվում է, որ դրանք քաղաք են բերվել 17-րդ դարում եվրոպացի վերաբնակիչների կողմից: Իսկ այժմ աղավնիները ծաղկում են իրենց ծանոթ միջավայրում եւ ողողում մայթերը: Նշվում է, որ քաղաքում աղավնիների թիվն ավելի մեծ է, քան մարդկային բնակչության՝ մոտ ինը միլիոն թռչուն՝ համեմատած մոտ ութ միլիոն բնակիչների հետ: