top of page

Երևան-Քիշնև չվերթը կատարող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

Jul 23, 2025
1 min read

Երևան-Քիշնև չվերթը կատարող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ինքնաթիռում առաջացած խափանումից հետո, հայտնում է «Սպուտնիկ Մոլդովա»-ն:

Միջադեպը տեղի է ունեցել թռիչքից կարճ ժամանակ անց. անձնակազմը որոշել է մոտ երկու ժամ շրջանցել Հայաստանի տարածքը՝ վառելիքը այրելու և այնուհետև ինքնաթիռը անվտանգ վայրէջք կատարելու համար։


Ուղևորներից մի քանիսը բժշկական օգնության կարիք են ունեցել ուժեղ սթրեսի պատճառով։ Ավելի քան 150 մարդ շարունակում է սպասել հետագա անելիքների վերաբերյալ տեղեկատվությանը։


FlyOne-ը հաստատել է միջադեպը՝ նշելով, որ «հայտնաբերվել է աննշան անսարքություն» և վայրէջքը կատարվել է անվտանգության ստանդարտ ընթացակարգերին համապատասխան։


«Տեխնիկական խումբը լրացուցիչ ստուգում է անցկացնում։ Ստուգումն ավարտվելուց հետո ինքնաթիռը կշարունակի թռիչքը», - հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից։

 
 
1/2905
bottom of page