top of page

Ռոնալդուն լավագույնն էր ինձ համար․ Անչելոտի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 4
  • 1 min read
ree

Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հայտարարությունը, թե ինքը լավագույն ֆուտբոլիստն է։

«Կրիշտիանուն նշանավորում է մի ամբողջ դարաշրջան ֆուտբոլում։ Նա լավագույնն էր ինձ համար։ Ռոնալդուն իր գոլերով օգնել է ինձ հանգստություն ապահովել «Ռեալի» պահեստայինների նստարանին»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Այժմ սաուդյան «Ալ Նասրում» հանդես եկող Ռոնալդուն պրոֆեսիոնալ կարիերայում խփել է 923 գոլ։

 
 
1/2380
bottom of page