top of page

Նոր նախագծեր՝ Արաբկիրում. հանրային մեծ գոտիներ, առևտրային համալիր ու բարեկարգ բակեր

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 20, 2024
  • 1 min read
ree

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ համայնք-մասնավոր գործակցությամբ Կոմիտասի պողոտայում կձևավորվի հանգստի նոր հարմարավետ գոտի՝ մարզահրապարակով, ամֆիթատրոնով ու ջրավազան-շատրվաններով: Կառուցվող առևտրային համալիրում էլ կգործեն նաև մանկական ՏՏ զարգացման ու երաժշտական կենտրոններ, ստորգետնյա ավտոկայանատեղի: 


2024 թ. ծրագրով Արաբկիր վարչական շրջանում հիմնանորոգվում է շուրջ 10 բակային տարածք, կառուցվել է շների զբոսանքի համար առանձնացված հատված: 

Նախագծերը կյանքի կոչելու նպատակով ապամոնտաժվել են 70-ից ավելի  ավտոտնակ, անօրինական շինություն ու կրպակ: Բակային ավելի քան 30000 քմ տարածք մաքրվել է հողազավթումներից:


Վերակառուցումից հետո առաջիկայում շահագործման կհանձնվի նաև Մերգելյանի այգին: Ճեմուղիներ, նստարաններ, խաղահրապարակ ու մարզահրապարակ, շատրվանային համալիր, մանկական զարգացման կենտրոն. տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին հիմնովին կփոխվի:

1/2382
bottom of page