Ըմբիշ Յուրիկ Հովեյանը դարձավ ԵԱ բրոնզե մեդալակիր՝ հաղթելով թուրք մարզիկին
- Investigative journalist

- Jul 2, 2024
- 1 min read

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունում 63 կգ քաշային կարգում Յուրիկ Հովեյանը դարձավ բրոնզե մեդալակիր՝ հաղթելով թուրք մրցակցին։
67 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը կիսաեզրափակիչում 5։1 հաշվով հաղթեց հունգարացի մրցակցին։ Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող հայազգի Հրայր Հովհաննիսյանը։
Ռուսաստանը ներկայացնող Պապիկ Ջավադյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։




















