top of page

Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում ոչ մեկի համար Եվրամիությունում

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jul 18, 2024
  • 1 min read

Ռուսաստանը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում ոչ մեկի համար Եվրամիությունում, երկիրն Ուկրաինայում պաշտպանում է իր շահերը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի Դաշնությունը չի ներկայացրել եւ չի ներկայացնում որեւէ սպառնալիք ոչ մեկի համար Եվրոպական միությունում եւ Ուկրաինայում պաշտպանում է իր շահերն այն պայմաններում, երբ Եվրամիության երկրները բացառել են երկխոսության եւ Ռուսաստանի մտահոգության հաշվառման որեւէ հնարավորություն»,- ասել է նա։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել էր ԵՄ-ը պաշտպանական միության վերածելու պլանների մասին։ Մեկնաբանելով նրա խոսքերը՝ Պեսկովը նշել է, որ դա ստիպում է Ռուսաստանին համապատասխան ձեւով դասավորել իր արտաքին քաղաքական մոտեցումները։

bottom of page