top of page

Այսօր սիրված երգիչ, երջանկահիշատակ Հայկոյի մաhվան 3-րդ տարելիցն է

Այսօր սիրված երգիչ, երջանկահիշատակ Հայկոյի մահվան 3-րդ տարելիցն է: Երգչի մահը շատերը մինչ օրս չեն կարողանում ընդունել: Նա սիրված էր ամենուր`կոլեգաների, ընկերների, հարազատների և հանդիսատեսների կողմից:

Նշենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ Հայկոն ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել։ Պատճառը կորոնավիրուսն էր։ Երգահանի թոքերն ախտահարված էին գրեթե ամբողջությամբ։ Մի քանի օր պայքարելուց հետո լսվեց երիտասարդ ու սիրված երգչի մահվան բոթը:




Հայկոն մանկուց զբաղվել է երաժշտությամբ, ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը, Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, Կոմիտասի պետական կոնսերվատորիան։

Հայկոն գրել է երաժշտություն «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի համար։ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի սաունդթրեքն արժանացել է մրցանակի։

2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։ 2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։

1/1859
bottom of page