top of page

Ժիրայր Շաղոյանը տեղափոխվել է հունգարական Դեբրեցեն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 14, 2024
  • 1 min read

Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը մեկ մրցաշրջանով վարձակալական հիմունքներով տեղափոխվել է հունգարական «Դեբրեցեն»։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Տեղեկացնում ենք, որ մեր ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը վարձակալության հիմունքներով` մեկ մրցաշրջանով տեղափոխվում է հունգարական ամենատիտղոսակիր ակումբներից մեկը` «Դեբրեցեն»։ «Դեբրեցենը» Հունգարիայի յոթակի չեմպիոն ու յոթակի գավաթակիր է։ Շնորհավորում ենք Ժիրայրին ու նորանոր բարձունքներ մաղթում հետագա կարիերայում»,- ասված է ակումբի տարարծած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախորդ 2 մրցաշրջաններում Շաղոյանը կրկին վարձակալության հիմունքներով հանդես էր գալիս բուլղարական «Սոֆիայում» ու միայն այս տարվա հունվարին վերադարձավ հարազատ ակումբ, որի կազմում էլ դարձավ Հայաստանի գավաթակիր։

bottom of page