Հռոմի պապը դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում
- Investigative journalist
- Dec 22, 2024
- 1 min read

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ավանդական կիրակնօրյա քարոզից հետո դաժանություն է որակել այն, ինչ տեղի է ունենում Գազայում՝ կրկին դատապարտելով այն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հռոմի պապը կոչ է արել աղոթել հանուն սուրբծննդյան զինադադարի ռազմական հակամարտությունների բոլոր բեմերում:
«Ցավով մտածում եմ Գազայի մասին, դաժանության, ռմբակոծվող երեխաների, դպրոցների և հիվանդանոցների ավերումի մասին»,-ասել է նա։