top of page

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի վայր

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր։

Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։

Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը հայտնել է, որ որոնողական աշխատանքներն իրականացնում են արագ արձագանքման 40 խմբեր։ Եղանակային պայմանների պատճառով օդային որոնումը հնարավոր չէ։

1/1925
bottom of page