top of page

Օ'Բրայենը ԱՄՆ-ի անունից Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի միջոցառմանն ու հույս է հայտնել, որ Միրզոյանն ու Բայրամովը հանդիպում կանցկացնեն Վաշինգտոնում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 28, 2024
  • 1 min read
ree

Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին արտգործնախարարների մակարդակով հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի 2024-ի գործընկերների հետ հանդիպմանը՝ Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակներու:

Այս մասին, ըստ ադրբեջանական աղբյուրների, Բաքվում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը:

«Ես ակնկալում եմ, որ երկու երկրներն էլ կմասնակցեն միջոցառմանը, ընդհանուր առմամբ, 30 գործընկեր երկիր», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի այս միջոցառումը նախատեսված է անցկացնել հուլիսի 9-ից 11-ը։

Օ'Բրայենը Բաքվում ճեպազրույցի ժամանակ հույս է հայտնել նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները «հնարավորություն կգտնեն՝ ամենամոտ ժամանակներս հանդիպելու»։

«Եթե դա տեղի ունենա Վաշինգտոնում, մենք ուրախ կլինենք ընդունել նրանց այն դերակատարմամբ ու կարգավիճակով, որն ի վիճակի կլինենք ստանձնել։ Բայց կան այլ խողովակներ, և երկու կողմերը շատ արդյունավետ ուղիղ կապ են պահպանում միմյանց հետ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Բաքվում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականն այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

1/2364
bottom of page