top of page

Հունգարիան ԵՄ-ից էներգետիկ անվտանգության երաշխիքներ է ստացել, ինչից հետո Բրյուսելը կարողացել է երկարաձգել հակառուսական պատժամիջոցները

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 27
  • 1 min read
ree

ԵՄ երկրները փոխզիջման են եկել հակառուսական պատժամիջոցների երկարաձգման հարցում, ակնկալվում է, որ Հունգարիան կվերացնի իր առարկությունները այս որոշման դեմ, քանի որ ԵՄ-ի կողմից էներգետիկ անվտանգության երաշխիքներ է ստացել, գրում է interfax.ru։

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները երկարաձգվում են վեց ամիսը մեկը, գործող պատժամիջոցների ժամկետը լրանում է հունվարի 31-ին։

ԵՄ իշխանությունները Հունգարիային տվել են էներգետիկ ոլորտում անվտանգության երաշխիքները, որոնք նա խնդրել էր, երկուշաբթի հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։«Հունգարիան ստացել է մեր երկրի էներգետիկ անվտանգության համար պահանջվող երաշխիքները: Եվրահանձնաժողովը պարտավորվել է պաշտպանել ԵՄ անդամ երկրներ բնական գազի և նավթատարների մատակարարումը», - գրել է Սիյարտոն սոցիալական ցանցում։Ավելի վաղ Հունգարիան ասել էր, որ Բուդապեշտը որոշում կկայացնի Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ՝ կախված նման երաշխիքների առկայությունից։

 
 
1/2378
bottom of page