top of page

«Ռուսաստանն անկեղծորեն ցավում է Հայաստանում տեղի ունեցած բնական աղետի կապակցությամբ»․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

Հայաստանում գտնվող ռուս դիվանագետները կապի մեջ են ՀՀ-ում հեղեղումներից տուժած մարզերի և համայնքների  ղեկավարների հետ՝ օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև պարզելու համար, թե տուժածների մեջ կա՞ն արդյոք ՌԴ քաղաքացիներ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երևանում ՌԴ դեսպանատունը և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ են Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ղեկավարության հետ՝ լրացուցիչ օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է Զախարովան։

Նա նաև հայտարարել է՝ Ռուսաստանն անկեղծորեն ցավում  է Հայաստանում  տեղի ունեցած տարերային աղետի կապակցությամբ և ապաքինում է մաղթում տուժածներին։

Զախարովան հայտնել է նաև, որ Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնը ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանն է տրամադրել շարժիչով պոմպեր, սարքավորումներ, պարագաներ, որոնք օգտագործվում են որոնողափրկարարական և վթարային վերականգողական աշխատանքներում։

bottom of page