«Տրամաբանական է, որ շոշափելի ավելացում չլինի»․ Վահագն Ալեքսանյանը՝ ռազմական բյուջեի մասին
- Investigative journalist

- Sep 5
- 1 min read

«Դեռ հստակություն չկա, բայց տրամաբանական կլինի, որ առնվազն շոշափելի ավելացում չլինի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով պաշտպանական ոլորտի ծախսերի ավելացման վերաբերյալ հարցերին։ «Նախ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը, և երկրորդ՝ արդեն էն շեշտակի ավելացումը, որը տեղի է ունեցել անցնող տարիների ընթացքում, էդ տեմպը պահելն արդեն իսկ բավականին լուրջ գործընթաց է բանակի բարեփոխման համար։ Ես ասում եմ, որ էդ վտանգի տոկոսայնությունը անհամեմատ նվազել է Վաշինգթոնյան համաձայնագրից հետո, չեմ ասում՝ զրոյացվել է, այսինքն՝ Հայաստանի համար հնարավոր արտաքին վտանգը շեշտակի նվազել է»,- ասել է Ալեքսանյանը։




















