Search
Հայհիդրոմետից հայտնում են՝ ինչպիսի եղանակ կլինի Ամանորին
- 24timeam
- Dec 29, 2024
- 1 min read

Երևանում դեկտեմբերի 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 2-4մ/վ, 28-29-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ի գիշերը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
17.23.05.04.2025
12.48.04.04.2025