top of page

ՌԴ-ն և ԱՄՆ-ն ավարտել են բանակցային առաջին նիստն ու անցել աշխատանքային լանչի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 18
  • 1 min read

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ավարտվել է ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին նիստը, կողմերն անցել են աշխատանքային լանչի։ Այս մասին ճեպազրույցիժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Բանակցությունները սկսվել են փետրվարի 18-ի առավոտյան, գրեթե երկու ժամ հետո հայտարարվել է ընդմիջում, որից հետո երկրների ներկայացուցիչները վերադարձել են քննարկումներին:Նշվում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները աշխատանքային լանչից հետո կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ՝ վերջին նիստն անցկացնելու համար։

Սրանք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առաջին լայնածավալ բանակցություններն են վերջին տարիներին, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից ի վեր։

1/2173
bottom of page