top of page

ԱՄՆ Կոնգրեսի շենքերից մեկում պաղեստինամետ 200 ցուցարար է բերման ենթարկվել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 24, 2024
  • 1 min read

Վաշինգտոնի Կապիտոլիումի ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ Կոնգրեսի համալիրի շենքերից մեկում պաղեստինամետ ցույցերի մասնակիցներին։ Կապիտոլիումի ոստիկանությունը երեքշաբթի X-ում (նախկինում՝ Twitter) տարածած հայտարարության մեջ ասված է.

«Մենք ձերբակալում ենք մի խումբ ապօրինի ցուցարարների Cannon Rotunda-ում (շենքը, որտեղ տեղակայված են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի հանձնաժողովներ)»,- ասվում է հայտարարության մեջ, որտեղ նաև ընդգծվում է, որ «շենքերի ներսում ցույցերն արգելված են»։ 

1/2160
bottom of page