top of page

Երբեմն առաջնորդները, դեմ առ դեմ նստած, կարող են հաղթահարել այն փակուղին, որը միշտ չէ, որ հաղթահարում են իրենց թիմերը․ Վենսը՝ Պուտին-Զելենսկի հանդիպման մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 21
  • 1 min read
ree

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հնարավոր է համարել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անձնական հանդիպման դեպքում նրանք կկարողանան պայմանավորվել տարածքների և անվտանգության հարցերի շուրջ: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։ 

Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վենսին հարցրել են, թե կարելի է ակնկալել, որ Պուտինի և Զելենսկու հանդիպման ժամանակ «կքննարկվեն և ընդհանուր առմամբ կհամաձայնեցվեն» Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ համաձայնագրի հիմնական մանրամասները, մասնավորապես՝ տարածքների և անվտանգության հարցերը:

«Դա լավ հարց է։ Կարծում եմ, որ եթե բյուրոկրատական գործընթաց անցնի, պատասխանը կլինի «այո»․․․ Երբեմն առաջնորդները, դեմ առ դեմ նստած, կարող են հաղթահարել այն փակուղին, որը միշտ չէ, որ հաղթահարում են իրենց թիմերը»,-պատասխանել է Վենսը։

 
 
1/2382
bottom of page