Շոլցն ասել է, թե երբ պատրաստ կլինի խոսել Պուտինի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Tageszeitung-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ Կրեմլը հասկանա Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու և զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այս խոսակցություններն օգտակար են, երբ զգում ես, որ կարող ես փոփոխություն մտցնել»,-ասել է Շոլցը:
Հարցին, թե երբ դա կարող է տեղի ունենալ, Շոլցը փորձեց խուսափողական պատասխանել. «երբ ժամանակը գա»։
Կրկին հարցին, թե երբ դա կարող է տեղի ունենալ, կանցլերն ասել է. «ամեն դեպքում, երբ Ռուսաստանը հասկանա, որ պարտադրված խաղաղություն չի լինելու, իսկ Պուտինը հասկանա, որ պետք է հրաժարվի իր արշավից և դուրս բերի իր զորքերը»: