Իրանն առաջին անգամ խոստովանել է՝ բողոքի ցույցերի ժամանակ շուրջ 2000 մարդ է սպանվել․ Reuters
- Investigative journalist

- 3 hours ago
- 1 min read

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ շուրջ 2000 մարդ է սպանվել, ներառյալ անվտանգության ծառայության աշխատակիցները, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյային։
Ինչպես նշում է գործակալությունը, երկրի իշխանություններն առաջին անգամ են խոստովանել համազգային անկարգությունների հետևանքով զոհվածների նման մեծ թիվը։
Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ թե՛ ցուցարարների, թե՛ անվտանգության ծառայության աշխատակիցների մահվան հետևում կանգնած են ահաբեկիչները։
Զանգվածային բողոքի ցույցերն Իրանում սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ կապված ազգային արժույթի արժեզրկման հետ։ Ի պատասխան՝ իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցները, ներառյալ ոստիկանական արցունքաբեր գազի և պնևմատիկ զենքի կիրառումը։ Ամենամասշտաբային ցույցերը տեղի են ունեցել Թեհրանում, իսկ առավել ծանր բախումներ են արձանագրվել երկրի արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Մալեքշահ, Քերմանշահ և Լորդեգան քաղաքներում։




















