top of page

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է իր հղիության մասին

  • Dec 27, 2025
  • 1 min read

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է իր հղիության մասին։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Լավագույն սուրբծննդյան նվերը, որի մասին մենք կարող էինք միայն երազել, այն աղջիկն է, որը լույս աշխարհ կգա 2026 թվականի մայիսին»,-գրել է նա Instagram-ի իր էջում։

Լևիթը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տանը ընտանիքի ընդլայնման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար:

28-ամյա Լևիթը ավելի վաղ որդի էր լույս աշխարհ բերել: Նա դարձավ Սպիտակ տան ամենաերիտասարդ մամուլի քարտուղարը՝ զբաղեցնելով այդ պաշտոնը 27 տարեկանում։

 
 
bottom of page