top of page

Արմեն Գրիգորյանը և Բրիս Ռոքֆոյը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հրատապ հարցերի շուրջ

  • Jan 27, 2025
  • 1 min read

Հունվարի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Բրիս Ռոքֆոյին:

 

Հանդիպմանն անդրադարձել է կատարվել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի և ընդգծվել մի շարք առանցքային ուղղություններով հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության ամրապնդման շուրջ իրականացվող քայլերի կարևորությունը:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ։

 
 
1/2779
bottom of page