Սան Մարինոյի հավաքականը պատմության մեջ իր առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղում
Սան Մարինոյի հավաքականը պատմության մեջ իր առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղում։
Ազգերի լիգայի D դիվիզիոնի խմբային փուլի առաջին տուրում Ռոբերտո Չեվոլիի թիմը հաղթել է Լիխտենշտեյնին (1-0):
Սան Մարինոյի թիմն առաջին անգամ հաղթեց պաշտոնական խաղում։ Նախկինում թիմն իր ակտիվում ունեցել էր ընդամենը 5 ոչ-ոքի և 171 պարտություն։
Մինչ այս Սան Մարինոյի թիմը մեկ հաղթանակ էր տարել ընկերական խաղում՝ նույն Լիխտենշտեյնի նկատմամբ 2004 թվականին։