Պետք է այնպես անենք, որ քաղաքացիներն իրենց խնայողություններով կարողանան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսեր ձեռք բերել. Փաշինյան
- Investigative journalist

- Jun 26
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ պետք է արագ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի ՀԷՑ-ն անցնի պետության կառավարմանը։
«Այս ընթացքի փորձը հաշվի առնելով, պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև քաղաքացիները, իրենք իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն՝ բաժնետոմսեր ձեռք բերեն։
Մենք նման ռազմավարական նպատակ ունենք նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պարագայում, որպեսզի մեր քաղաքացիներն իրենց խնայողություններով հնարավորություն ունենան որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել և ժառանգել իրենց երեխաներին, իրենց սերունդներին կամ, չգիտեմ, օգտագործեն հետագայում այնպես, ինչպես իրենք են ուզում։ Սա մեր հարուցած գործընթացների վերջնակետերից, կարևոր վերջնակետերից և արդյունքներից մեկը պետք է լինի»,– ընդգծեց վարչապետը։




















