top of page

«Խաղաղության պայմանագրի» հետ կապված նոր ասելիք չկա. Փաշինյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 31
  • 1 min read
ree

 Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Խաղաղության պայմանագրի»ի հետ կապված նոր ասելիք չկա։

«Եթե չեմ սխալվում, արդեն ասել եմ, որ նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են։ 2 չհամաձայնեցված կետ կա և երկուսի մասով էլ  ՀՀ-ն առաջարկներ է ներկայացրել։ Դրանցից մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն, և մենք առաջարկում ենք դա կիրառել սահմանազատված հատվածների նկատմամբ։

Կա նաև խնդիր իրավական հարցերը միջազգային ատյաններից հետ կանչելու հետ կապված, որը  որոշակի հանգամանքներում մեզ համար կարող է ընդունելի լինել։ Դրան հրապարակային անդրադարձել եմ։ Մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններից ենք հետ կանչում, այլև այդ վեճերից հրաժարվում ենք, հակառակ դեպքերում ստացվում է, որ  ինչ-որ մի հարց հետ քաշեցինք, Ադրբեջանն էլ հետ քաշեց իր հայցերը, բայց հաջորդ փուլում Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում այդ հարցերը կդնի սեղանին և դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ, իսկ այդ պարագայում մենք մեր ճանապարհը փակած կլինենք՝ էսկալացիայի ռիսկը կառավարելու միջազգային հարթակներում։ Մենք այս ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց Փաշինյանը։

 
 
bottom of page