top of page

ՏԿԵ նախարարն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 29
  • 1 min read

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՏԿԵ նախարարությունը։

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, առկա խնդիրները, լուծման տարբերակները։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։

1/2090
bottom of page