top of page

Սահմանազատման հետ կապված մեր առաջարկությունը գրավոր ներկայացրել ենք Ադրբեջանին․ վարչապետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 16
  • 1 min read

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շարունակման տրամաբանության հետ կապված մեր առաջարկությունը գրավոր ներկայացրել ենք Ադրբեջանին, սպասում ենք արձագանքին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 


Դիտարկմանը, թե փակուղային իրավիճակ է, քանի որ Ադրբեջանը չի արձագանքում ոչ սահմանազատման, ոչ ապաշրջափակման առաջարկներին, վարչապետ Փաշինյանն արձագանքեց, որ չի կիսում այդ տեսակետը.  «Մենք հետևողականորեն շարունակելու ենք սահմանազատումը։ Առաջարկները նրա մասին են, թե ինչ տրամաբանությամբ և որ մասում շարունակել։ Գիտեք, որ ընդհանուր պայմանավորվածություն կա՝ հյուսիսից հարավ։ Հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավ ո՛ր հատվածում իրականացնենք․ մենք մեր պատկերացումներն ենք ներկայացրել, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Հույս ունենք՝ կարձագանքեն»,- նշեց Փաշինյանը։ 

1/2090
bottom of page