Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
- Jan 25, 2025
- 1 min read

Ֆուտբոլիստ Գեորգի Հարությունյանը տեղափոխվում է հունգարական «Պուշկաշ ակադեմիա»։
Հունգարական ակումբը հայտնել է, որ հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2028 թվականը։
Գեորգի Հարությունյանը կրասնոդարյան ակումբի ակադեմիայի սան է։ Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 միլիոն եվրո։ Հարությունյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում։




















