top of page

Սահմանազատման հաջորդ էտապի վերաբերյալ դեռ որոշում չկա. գործընթացը բացարձակ օրինական է. Մհեր Գրիգորյան

Sep 27, 2024
1 min read

Սահմանազատման հաջորդ էտապի վերաբերյալ դեռ որոշում չկա, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Դեռ պետք է ավարտենք կանոնակարգի հետ կապված ներպետական ընթացակարգերը»,- ասաց նա:

Գրիգորյանի խոսքով` սահմանազատման գործընթացն իրականացնելու շուրջ  պայմանավովածության հիմնական նպատակը նա է, որ բոլոր խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ ու իրավական լուծում ստանան:

Նա վստահեցրեց, որ սահմանազատման գործընթացը բացարձակ օրինական է:

 

«Որևէ հակասություն չկա գործընթացում»,- հավելեց փոխվարչապետը:

1/2905
bottom of page