«Հրապարակ». Ցուցմունք տվողը մարզպետի բարեկամն է
- Investigative journalist
- Apr 15
- 1 min read
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ ոչխարների շինծու գործի ճարտարապետներից մեկը` Աշոտ Կամավոսյանը, պարզվում է, Արմավիրի ՔՊ-ական մարզպետ Արգիշտի Մեխակյանի հորաքրոջ ամուսինն է:
Մինչեւ 2018 թվականը նա մոտ 20 տարի Արագած համայնքում գյուղապետ է եղել, ջերմ կապեր է ունեցել Մանվել Գրիգորյանի եւ մանվելականների հետ: Նախկինում նրա անունը եւս շրջանառվել է աղմկահարույց պատմություններում։ Իշխանափոխությունից հետո ներկայիս մարզպետի` նախկինում ՔՊ-ական պատգամավոր Մեխակյանի շնորհիվ էլ անգործ չի մնացել` զբաղեցրել է Էջմիածնի ՋՕԸ-ի պետի տեղակալի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Կամավոսյանն էլ է անցնում ոչխարների գործով: Ըստ քրեական գործի՝ նա ընկերոջ հետ զրույցում ասել էր, թե իբր ոչխարների արտահանման համար կաշառք պետք է տա Աղազարյանին, նրա այս ցուցմունքը գլխավոր դատախազն Ազգային ժողով ներկայացված միջնորդության հիմքում էր դրել, որով էլ Աղազարյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
08.52. 26.04.2025
08.47.26.04.2025
08.35.26.04.2025