top of page

Շտապօգնությունը չի կարողացել հասնել Շենկան՝ ծննդկանին հիվանդանոց հասցնելու համար․ փրկարարներն են մեկնել գյուղ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read


Հունվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մեկնել Շենկանի բնակավայր, որպեսզի ծննդկանին տեղափոխեն հիվանդանոց։



Shamshyan.com-ի հաղորդմամբ, ճանապարհն ամբողջությամբ անանցանելի է եղել, քանի որ ձյունապատ է ու մերկասառույց, ինչի համար էլ Արագածի հրշեջ-փրկարարները մի քանի կիլոմետր անանցանելի ճանապարհն անցել են ու  ծննդկանին հատուկ տրանսպորտային միջոցով տեղափոխում են հիվանդանոց։



Շենկանի գյուղի սկզբնամասում սպասում է շտապօգնության ավտոմեքենան, որպեսզի շտապօգնությանն ուղեկցեն հիվանդանոց

 
 
1/2501
bottom of page