Թրամփը սպառնացել է Չինաստանի դեմ մաքսատուրքեր սահմանել
- 18 hours ago
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի դեմ մաքսատուրքեր կսահմանի, եթե վերջինս օգնի Իրանին։
Նա պարզաբանել է, որ նկատի է ունեցել Չինաստանին, երբ ասել է, որ յուրաքանչյուր երկիր, որն աջակցում է Իրանին կամ Իրանին ռազմական տեխնիկա է մատակարարում, կբախվի իր արտադրանքի նկատմամբ 50 տոկոս մաքսատուրքի։
«Այո՛, դա Չինաստանն է և, հնարավոր է, այլ երկրներ։ Բայց կոնկրետ՝ այո՛, Չինաստանը ներառված է այդ ցուցակում»,- նշել է Թրամփը։
Ըստ նրա, չինական ավտոմեքենաները կործանում են Եվրոպան, «քանի որ բիզնեսը խլում են Mercedes-ից և BMW-ից»։
«Մեր երկրում չինական ավտոմեքենաներ չկան»,- հավելել է նա։




















