top of page

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղավոր ճանաչված Վալերի Պերմյակովը շարունակում է կրել իր պատիժը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2h
  • 1 min read


Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար դատապարտված Վալերի Պերմյակովը շարունակում է կրել պատիժը։ Այս մասին փետրվարի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է հայտնի Արդարադատության նախարարությանը Պերմյակովի գտնվելու վայրի մասին՝ նախարարը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնություն պարբերաբեր ուղարկվում են հարցումներ, որտեղից գալիս են հաստատումներ,որ նա շարունակում է կրել պատիժը։

Ողբերգությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովը ներխուժել է Ավետիսյանների տուն և գնդակահարել տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին։ Այնուհետև նա հինգ հարված է հասցրել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին։ Երեխան յոթ օր անց մահացել է հիվանդանոցում։ Վալերի Պերմյակովն իր գործողությունները բացատրում է նրանով, որ ցանկացել է տուն հասնել։ Ամբաստանյալ Վալերի Պերմյակովը մեղավոր է ճանաչվել մեղադրանքի բոլոր կետերով՝ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության (104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետեր), ավազակային հարձակման (175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետեր) և սահմանն ապօրինի հատելու փորձի համար (34-329-րդ հոդվածի 1-ին մաս)։ Դատարանի վճռով Վալերի Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

 
 
1/2523
bottom of page