top of page

Չեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 18
  • 1 min read
ree

Ես փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահի, վարչապետի հետ և չեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ-ից ՀՀ դեմ հիբրիդային պատերազմ վարելու իշխանական գործիչների հայտարարությունների մասին հարցին ի պատասխան։

«Բայց մեծ է հավանականությունը, որ ՌԴ-ում, այնուամենայնիվ, կան որոշակի շրջանակներ, ընդ որում, ոչ միայն ՌԴ-ում, վստահ եմ՝ այս դեպքում կոնկրետ այլ երկրներում կան որոշակի շրջանակներ, որոնք հիբրիդային գործողությունների և հիբրիդային պատերազմի ետևում են կանգնած»,-նշել է նա և ավելացրել, որ ունեն բոլոր կարողություններն ու հնարավորությունները՝ կառավարելու այդ հիբրիդային ռիսկերը։

 
 
1/2382
bottom of page