top of page

Կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգության uպառնալիք, դրա համար Անվտանգության խորհրդի գրասենյակը սրանով ևս զբաղվում է. Արմեն Գրիգորյան

May 8, 2025
1 min read

Կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգության սպառնալիք, դրա համար Անվտանգության խորհրդի գրասենյակը սրանով  ևս զբաղվում է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է և անվտանգության խորհուրդը նաև դրա շրջանակներում է աշխատանքներ կատարում:

Եվ հրապարակումները, որոնք կան մամուլում, այդ հրապարակումների մասին մենք հավաքագրում ենք և տեղեկացնում ենք նաև զեկույցով վարչապետին՝ համարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարն առաջնահերթություն է և ազդում է ՀՀ անվտանգության վրա»,-ասել է Գրիգորյանը:

Գրիգորյանը նաև ավելացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում որևէ նոր բան չկա:

«Խաղաղության պայմանագրի բանակցություններում որևէ նոր բան չկա, այն ինչ հարապարակային եղել է, կարելի է ասել այդքանն է, եթե որևէ նոր բան լինի, բնականբար մենք կտեղեկացնենք հանրությանը»,-ասել է նա:

 
 
1/2905
bottom of page