top of page

Երևանում «Lexus»-ը կոտրել է ճանապարհային երթևեկության ցուցանակը և հայտնվել մայթին

Apr 3, 2025
1 min read

Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02:00-ի սահմաններում, «Lexus» մակնիշի ավտոմեքենան Նժդեհի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, անցել հետիոտնի համար նախատեսված հատվածը, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակներն ու տեղադրված «Իդրամ» վճարային տերմինալը և հայտնվել մայթին՝ դեղատան աստիճանների մոտ:



Մոտ 2 ժամ պարեկներն ու ոստիկանները ճշտում էին՝ արդյոք վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե ոչ, քանի որ վարորդը դեպքի վայրում չէր:



Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: 


 


Նախնական տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանի բնակիչ 54-ամյա Աննա Հայրապետյանի անվամբ: 

 
 
1/2905
bottom of page