top of page

Եգիպտոսում վթարի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ևս 28-ը՝ վիրավորվել

Sep 2
1 min read

Եգիպտոսի արևելքում տեղի ունեցած ավտոբուսային վթարի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ևս 28-ը՝ վիրավորվել Հարավային Սինայ նահանգի՝ Կարմիր ծովի Դահաբ և Նուվեյբա քաղաքների միջև ընկած ճանապարհին վիրավորվել է։

BBC-ի փոխանցմամբ՝  նման տվյալներ է հրապարակել  երկրի առողջապահության նախարարությունը։ Վթարի հետևանքով զոհվածների թվում են նաև Հորդանանի քաղաքացիներ։

Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վթարի վայր է ուղարկվել մինչև 20 շտապօգնության մեքենա՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու և վիրավորներին տարհանելու համար։ Վթարի պատճառը դեռևս անհայտ է։

Այս տարածքը հայտնի զբոսաշրջային վայր է, որը գրավում է այցելուների ամբողջ աշխարհից։

 
 
1/2837
bottom of page