top of page

Նիկոլ Քիդմանն խոստովանել է, որ Քիթ Ուրբանից ամուսնալուծվելուց առաջ այլ կերպ էր պատկերացնում իր կյանքը

  • 1 day ago
  • 1 min read


Նիկոլ Քիդմանը բրիտանական Vogue ամսագրում խոսել է Քիթ Ուրբանից ամուսնալուծությունից հետո իր կյանքի մասին: Ինչպես գրում է People-ը, 59-ամյա դերասանուհի-պրոդյուսերն ասել է, որ իր «լավ ուսումնասիրված կյանքը» ներառում է «փորձել բաներ, սխալներ թույլ տալ, ձախողվել, վեր կենալ, առաջ շարժվել, սիրով ընդունել, բաց մնալ, սիրտը բաց պահել և հնարավորություններ փնտրել»:

58-ամյա Ուրբանից բաժանման ընթացքում, որի մանրամասները նա նախընտրել է չբացահայտել ամսագրի հետ զրույցում, Քիդմանն ընդունել է «զգացմունքներն առաջնահերթ են» մոտեցումը թե՛ աշխատանքի, թե՛ կյանքի նկատմամբ: «Իմ ցանկությունն այն չէ, որ ինձ ղեկավարի իմ միտքը», - բացատրել է Օսկարի մրցանակակիրը:

«Բայց միևնույն ժամանակ ես մտածում եմ. «Լավ, ես սա չէի սպասում: Ես այլ կերպ էի պատկերացնում, թե ինչպիսին է լինելու իմ կյանքը, բայց հիմա այն այսպիսին է»,-ասել է նա՝ անդրադառնալով դժվար տարվան: «Դու կազմում ես այս բոլոր ծրագրերը և ունենում ես այս բոլոր պատկերացումները, թե ինչպիսին է լինելու ամեն ինչ, և հետո այն… այլևս չի լինում։ Դու պետք է հարմարվես։ Դու հարմարվում ես։ Ապագան ինձ համար այս պահին բոլորովին անհայտ է»։

Նիկոլն ու Ուրբանը, որոնք ամուսնացել են 2006 թվականին, անցյալ տարվա սեպտեմբերին հայտարարեցին իրենց բաժանման մասին և հունվարին վերջնականապես ամուսնալուծվեցին։ Նրանք ունեն 18-ամյա Սանդեյի Ռոուզի և 15-ամյա Ֆեյթ Մարգարեթի դուստրերը։ (Քիդմանը նաև ունի 33-ամյա Բելլա և 31-ամյա Քոնոր նախկին ամուսնու՝ Թոմ Քրուզի հետ)։

 
 
1/2805
bottom of page