top of page

Հայաստանում սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

  • Aug 7, 2025
  • 1 min read

Հայաստանի կառավարությունը պահեստազորայինների վարժական նոր հավաքներ անցկացնելու որոշում է ընդունել։ 


Կառավարությունն օգոստոսի 7-ի նիստում հավանություն տվեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու որոշման նախագծին։ 



Վարժական հավաքները կանցկացվեն 2025 թվա­կանի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ:


Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառ­ված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստա­զորի սպաների պատրաստման նպատակով:

 
 
1/2635
bottom of page