top of page

Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029–ի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

  • 2 hours ago
  • 1 min read


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և մարզաշխարհի վերաբերյալ լավ լուր հայտնել։

«Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում։

Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում, և մենք առաջիկայում ակտիվորեն պետք է պատրաստվենք մրցաշարը պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։

Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում Իջևանում նաև ստադիոն կկառուցվի, Երևանում էլ «Հանրապետական» մարզադաշտը որոշակի վերափոխումների կենթարկվի»,- տեղեկացրել է վարչապետը։

 
 
bottom of page