Սպասվում է առանց տեղումների եղանակ
Jan 27
1 min read

Երևան քաղաքում՝
Հունվարի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-28-ին սպասվում է մառախուղ։
Եղանակը Երևանում
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ: Հունվարի 27-28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Եղանակը ՀՀ մարզերում
Երևան քաղաքի հունվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 12.0°C (2019թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 24.4°C (1964թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -4.2°C




















