top of page

Զոհերի ու զոհողությունների գնով Հայաստանն իր համար ստեղծել է աննախադեպ հնարավորություններ. ապագան այսօր է. Նիկոլ Փաշինյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 16
  • 1 min read
ree

Զոհերի ու զոհողությունների գնով Հայաստանն իր համար ստեղծել է աննախադեպ  հնարավորություններ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



Կարևորագույն հնարավորությունը, ըստ նրա, Հայաստանի հարատևության տեսական թեզը գործնական  իրականություն դարձնելն է։



Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունը լայնորեն ընդունվում է հայ ժողովրդի շրջանում։



«Հայաստանի միջազգային հեղինակությունն անշեղորն աճում է, Հայաստանը սպասված գործընկեր է թե՛ հյուսիսում, թե՛ հարավում, թե՛ արևելքում, թե՛ արևմուտքում»,- նշեց նա։



Փաշինյանը հայտարարեց՝ «Ապագա կա, կա ապագա» կարգախոսն իրագործվում է ու իրագործված է։



«Հիմա կարող եմ հայտարարել, որ ապագան այսօր է»,- հավելեց նա։

 
 
1/2381
bottom of page