top of page

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք. փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 16
  • 1 min read
ree

Հուլիսի 15-ին, ժամը 18:08-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան, Գյումրի, Իջևան, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր և Թումանյան քաղաքներում տապալվել են ծառեր, վնասվել տանիքի թիթեղ, առկա է բեմահարթակի երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, թուլացած թիթեղի ամրացման աշխատանքներ և կանխել երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգը։

Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 10 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Շիրակի մարզում՝ 1, Տավուշի մարզում՝ 4, Լոռու մարզում՝ 4 դեպք։

Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքել են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն։

 
 
1/2383
bottom of page