«Կարծես թե չար գինեկոլոգ տատիկը ազդել է բոլորի նյարդերին»․ Մեդվեդևը Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասին
- Investigative journalist

- Jul 7
- 1 min read

«Կարծես թե չար գինեկոլոգ տատիկը ազդել է բոլորի նյարդերին», - այսպես է մեկնաբանել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության քվեարկության առաջիկա քննարկմանը՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ պատվաստանյութերի ձեռքբերման գործում լուրջ խախտումների պատճառով։
«Բացի այդ, պարզվել է, որ նա ազնիվ չէ և մասնակցել է Pfizer պատվաստանյութի գնումների շուրջ կոռուպցիոն գործարքներին համավարակի ընթացքում։ Անհայտ է, թե կոնկրետ ինչ է ստացել և ինչ չափով, սակայն տհաճ տպավորությունն արդեն մնացել է։ Ահա սա էլ դարձել է իր համար ոչ հաճելի գործընթացի խթան։»
Արդեն այս շաբաթ Ուրսուլայի ճակատագիրը կորոշի անիմաստ և անողոք Եվրոպական խորհրդարանը։ Դիրքավորումները դեռևս պարզ չեն։ Ամենայն հավանականությամբ՝ այդ «թունավոր տատիկը» կարող է նույնիսկ պահպանել իր պաշտոնը։
«Բայց ահազանգը հնչել է, ինչը նշանակում է, որ հարձակվող ռուսոֆոբների համար աստիճանաբար մոտենում է «սպիդոշլիցը», որը անխուսափելիորեն վերածվելու է «կրասնոֆայի» (ով չի հասկացել՝ կբացատրվի)», — գրել է նա իր Telegram ալիքում։
Ռադիոկայան УВБ-76, որը հայտնի է նաև որպես «Վերջին օրվա ռադիոկայան», հունիսի մեջ՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ֆոնին Հաագայում, հեռարձակել է 14 հաղորդագրություն։ Մասնավորապես, փոխանցվել են հետևյալ հաղորդագրությունները՝ «НЖТИ 69055 спидошлиц 5256 1206» և «НЖТИ 04839 кранофай 0722 2206»։




















