top of page

Մոտ օրերին հիբրիդային հարձակումները մեր պետության վրա ուժգնանալու են. Արսեն Թորոսյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 6
  • 1 min read
ree

Մոտ օրերին հիբրիդային հարձակումները մեր պետության վրա ուժգնանալու են, քանի որ մենք ավելի ենք մոտենում խաղաղության հաստատման մեր նպատակի իրագործմանը, ինչն էլ իր հերթին էականորեն բարձրացնելու է մեր ինքնիշխանությունն ու անկախությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ խմբակցության պատգամավոր և կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը:



 


«Այս նպատակի դեմ աշխատում է հայկական քաղաքական ներկապնակի մեծ մասը, ուղղորդված այնպիսի արտաքին ուժերի կողմից, որոնց պետք չէ խաղաղություն այս տարածաշրջանում, քանի որ այդ դեպքում նրանց ներկայության ներկայիս ձևը դառնալու է անիմաստ։

 


Նրանց նաև պետք չեն անկախ և ինքնիշխան պետություններ Հարավային Կովկասում, որոնք ինքնուրույն կարողանում են շփվել միմյանց հետ, լուծել միմյանց միջև եղած տարաձայնությունները, կառուցել վստահություն, որը երկար տարիներ չի եղել։



 


Հասկանալով սա՝ մենք չպետք է տրվենք նրանց տեղեկատվական և այլ տեսակի սադրանքներին, չպետք է տուրք տանք մանիպուլյացիաներին և տարատեսակ հին ու նոր քամիներին, որոնք մեզ փորձելու են շեղել խաղաղության և ինքնիշխան պետականության կառուցման կարևորագույն, բայց դժվար ճանապարհից։

 




Այս դժվար, բայց կարևոր ճանապարհը մենք միասին ենք անցնում, և մեզնից յուրաքանչյուրը՝ բառի բուն իմաստով յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, իր անգնահատելի դերն ունի այս գործընթացի հաջողության մեջ։ Ես վստահ եմ, որ մենք բոլորս, գիտակցելով այդ դերը, պինդ կանգնած կմնանք մեր պետականության կողքին։



 


Հետևեք պաշտոնական լրահոսին և լավ եղեք, քանի որ ամեն ինչ լավ է լինելու»,- գրել է նա։

 
 
1/2380
bottom of page