top of page

2025-ի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով, ներկաների թիվը չի գերազանցել 1500-ը. վարչապետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 3
  • 1 min read
ree

2020-21 թվականներին Կտրիճ Ներսիսյանը հանդես եկավ իշխանությունների հրաժարականի կոչով։ Դրանից հետո տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը միջազգային հանրության կողմից գնահատվեց որպես ազատ, ժողովրդավարական, մրցակցային, ժողովուրդը վստահության քվե տվեց կառավարող թիմին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 


«Սա նաև նշանակում էր ժողովրդի անվստահություն Վեհարանը զբաղեցրածների նկատմամբ։

2025 թվականի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով։ Ներկա հոգևորականների և հավաքված քաղաքացիների  թիվը չի գերազանցել 1500-ը։ Եվս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի վեհարանը։ Այլ տարբերակ չկա»,- գրել է վարչապետը։

 
 
bottom of page