top of page

Հետաքրքիր է` ինչպե՞ս կվերաբերվեր Վազգեն Ռշտունին իրեն սպանելու ծրագիր մշակած մեղադրյալի ազատ արձակմանը. Եղոյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 30
  • 1 min read
ree

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է դատավոր Ռշտունու կողմից հեղաշրջման պլանի քրեական վարույթով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանին ազատ արձակելու որոշմանը:


«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին որոշել է, որ հանրապետության վարչապետին, ԱԺ նախագահին և արտգործնախարարին սպանելու պլան կազմած Հրայր սարկավագ Հակոբյանը պետք է ազատ արձակվի։


Հետաքրքիր է` ինչպե՞ս կվերաբերվեր Վազգեն Ռշտունին իրեն սպանելու ծրագիր մշակած մեղադրյալի ազատ արձակմանը։


Հիշեցնեմ, որ նման ծրագիր ունենալը հիմնավորվում է դատարանի թույլտվությամբ ձեռք բերված և մինչ օրս չհերքված գաղտնալսումներով։


Իսկ մինչ այդ, ոչ միայն դատավորին սպանելու ծրագիր կազմելը, այլ նույնիսկ դատավորին վիրավորելն է քրեականացված։ Հետաքրքիր է` ինչպես կվերաբերվի դատավոր Ռշտունին, օրինակ, դատավորին վիրավորելն ապաքրեականացնելու գաղափարին»,- գրել է պատգամավորը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ հեղաշրջման պլանի քրեական վարույթով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանն ազատ է արձակվել․ նրա խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել են, որ վճռաբեկ բողոք է ներկայացվելու։

 
 
1/2382
bottom of page