top of page

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 5
  • 1 min read
ree

Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ընթացքում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ Ռեջեփ Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։


 

«Թուրքիան ուշադիր հետևում է Երևան-Բաքու խաղաղության բանակցություններին: Հուսով ենք՝ պայմանագիրը շուտով կկնքվի»,- ընդգծել է Էրդողանը։

 


Կողմերը նաև նշել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում։


 

Էրդողանը կրկնել է՝ Թուրքիան միշտ և բոլոր հարցերում Ադրբեջանի կողքին է։

 
 
1/2383
bottom of page