top of page

Սպառնալիքների լեզվով մեր ընտանիքների հասցեին այլևս Ձեզ թույլ չտաք խոսել․ Արշակյանը՝ Կյուրեղյանին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 20
  • 1 min read

Խորհրդարանում քննարկվում է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը դիմեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին, հորդորեց չենթարկվել Նիկոլ Փաշինյանին և նշեց, թե հետո պատասխան են տալու բոլոր պատգամավորների ընտանիքները, երեխաները:

Կյուրեղյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ նախ կոչ անելով «Հայաստան» դաշինքի առաջնորդի որդուն (Լևոն Քոչարյանին) խորհուրդ տալ երեխաներին Հայաստանում ունենալ, այնուհետ՝ սպառնալիքներ չտեղալ:

«Սպառնալիքների լեզվով մեր ընտանիքների հասցեին այլևս Ձեզ թույլ չտաք խոսել»,- հորդորեց նա։

1/2117
bottom of page