top of page

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 7
  • 1 min read
ree

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Գրիլյան» ՍՊԸ-ին պատկանող (ք․ Երևան, Թումանյան փողոց) հանրային սննդի օբյեկտում։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։


 

Մասնավորապես՝

- օբյեկտի (մսի կտրատման, աղալու) պահեստային տարածքում կոյուղաջրի հավաքման և հեռացման համակարգին միացված է եղել օդամղիչ արհեստական հեռացման համակարգ, որը գտնվել է պլաստմասսայե տարայի մեջ, որը տեղակայված չի եղել այնպես, որ բացառի կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը և բորբոսների առաջացումը,


- օբյեկտի հատակը, պատերը, սննդամթերք պարունակող աշխատանքային մակերևույթները չեն պահվել նորոգ և մաքուր վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, որը կբացառեր կեղտի կուտակումը.


- մսի մշակման պահեստային մասում գտնվող սննդային թափոնները տեղավորված չեն եղել փակված կափարիչով համապատասխան բեռնարկղերում.


- սննդամթերքը պահվել է ոչ սննդային արտադրանքի՝ կենցաղային և տնտեսական իրերի հետ։


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

 
 
1/2383
bottom of page